ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Նման նվաստացուցիչ խոսույթով և ակնհայտ ծաղրով Սպիտակ տանը փաստաթուղթ դեռ չէր ստորագրվել

Նման նվաստացուցիչ խոսույթով և ակնհայտ ծաղրով Սպիտակ տանը փաստաթուղթ դեռ չէր ստորագրվել
10.08.2025 | 15:06

Այս անգամ բոլորը գերազանցեցին իրենց. ՔՊ-ն ընկել է էյֆորիայի մեջ, իբր նախորդ օրվա ստորագրված թղթի կտորը հաջորդ ընտրություններում արդեն ապահովել է իրենց հաղթանակը (ինչի համար, ի դեպ, կարող են արագացնել և արտահերթ անել):

Ընդդիմություն՝ «փրկարար-հայրենասեր աշխատողների» թևը նորից խուճապ է տարածում, ինչպիսին 20-ից մինչ օրս տարածել է բազմաթիվ անգամ, իսկ օրեր անց պարզապես մոռացել է՝ ինչ հանձնվեց, ինչ ռազմավարական հարված հասցվեց պետությանը, ինչպես չկանխվեց, և անցել է իր սովորական կյանքին:

Արդյունքում՝ նորից երկուստեք մոլորեցվում է հանրությունը:

Իսկ ստորագրվել է, բառացիորեն, ոչինչ. հռչակագիր, որ ներկայացվել է «հավերժ խաղաղություն» 35 տարի պատերազմող երկրների միջև (ձևակերպումն արդեն բավական է՝ անլրջության մակարդակը հասկանալու համար): Ավելին, ֆորմատը, որում Թրամփը ներկայացրեց այդ թուղթը, խայտառակություն էր Փաշինյան-Ալիև տանդեմի համար, քանի որ նման նվաստացուցիչ ապաքաղաքական խոսույթով և ակնհայտ ծաղրով ես դեռ չէի տեսել, որ Սպիտակ տանը փաստաթուղթ ստորագրվի:

Մի տրվեք խուճապին, սթափ պահեք միտքը, խուճապը վատ օգնական և վատ խորհրդական է, իսկ ձեզ հատուկ են ենթարկում դրան, որ խելքի չգաք, իրական ժամանակում չապրեք և իրական գնահատականներ չտաք հավաքական հանձնողներին, չհասկանաք՝ ինչ անել, չիմանաք ձեր իսկական դերն ու կարևորությունը, որպեսզի իրենք հերթական ավանտյուրայով նորից ճանկեն ՀՀ ղեկը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3273

Մեկնաբանություններ