«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Տեր-Պետրոսյանը ոչնչացրել է մեր ԿԳԲ-ն»

«Տեր-Պետրոսյանը ոչնչացրել է մեր ԿԳԲ-ն»
13.06.2013 | 14:03

«ԿԳԲ-ի ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին հերթին մեզ զրկել է պաշտպանությունից։ Նա ոչնչացրել է մեր ԿԳԲ-ն, ինչից հետո արտասահմանյան հետախուզությունները Հայաստանում հանգիստ գործել են։ Եթե պետք էր վերացնել մեր ղեկավարներին, հանգիստ վերացնում էին խայտառակ ձևով։ Այդպիսի դեպք չի եղել, երբ մի պետություն թույլ տա իր տարածքում այնպիսի ջարդ կազմակերպել, ինչպես եղավ 99-ի հոկտեմբերի 27-ին։ Սա նշանակում է` այնքան լկտի էին նրանք, որ ոչինչ չէր սպառնում նրանց` այդ քայլն իրականացնելու»,- այսօր «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով փախստականների խնդրին, ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ ՄԱՐՏԻՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ` խոսելով նաև հայ ժողովրդի հանդեպ Տեր-Պետրոսյանի, իր ձևակերպմամբ, ատելության մասին։ «Երբ նա Փարիզում էր, հարցրին, թե չի՞ վախենում արդյոք, որ Վրաստանում, Ադրբեջանում կատարվող քաղաքացիական անհնազանդության դեպքերը նաև Հայաստանում լինեն, նա պատասխանել է, որ ոչ, եթե մենք ու մեր «պողպատյա ձեռքը» չլինեինք, Հայաստանում ավելի վատ կլիներ։ Այսինքն, նա համոզված էր, որ հայերս նրանց նման ու հավասար ենք»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ