ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մտածելու բան է

Մտածելու բան է
27.07.2025 | 10:52

Նախորդ խոշորագույն հեղափոխությունը՝ գրատպության գյուտը, օգնեց հայությանը կրթվել ու զարգանալ, պետականազուրկ վիճակում վերագտնել ու ցեմենտել հավաքական ինքնությունը, ընթանալ համաշխարհային թրենդներին համաքայլ, կրկին դառնալ համաշխարհային քաղաքակրթության փոքր երակներից մեկը, ձևկերպել ու հաջորդ սերունդներին փոխանցել մեր հավաքական շահերը:

ՈՒ դա արեց էլիտան՝ հայ վաճառականությունը, հոգևորականությունը, մտավորականությունն ու մյուսները:

Վերջին հեղափոխությունը՝ ինտերնետի գյուտը, սոցցանցերն ու ինֆորմացիոն հեղափոխությունը ճիշտ հակառակ էֆեկտն ունեցան, փշրելով մեր ինքնությունն ու կործանման հասցնելով հայ ժողովրդին:

Այսօր՝ համացանցի դարում, Հայաստանում մարդկանց միավորող միակ գաղափարը մնացել է ՓՈՂԸ:

Միայն ՓՈՂԸ:

Անգամ ոչ մեր հավաքական անվտանգությունն ու ապահովությունը: Շատ վիրավորական է հնչում, բայց իրար չխաբենք, այսօր դա այդպես է:

ՈՒ դա մեր էլիտա կոչվածի ձախողումն էր:

Նոր էպոխան չհասկացած, փողապաշտ, անկիրթ, աներազանք ու համաշխարհային ինֆորմացիոն հեղափոխությանն անպատրաստ էլիտայի դավաճանության հետևանքն էր:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6786

Մեկնաբանություններ