ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Այն, ինչ ասաց բառերով, ավելին ասաց հայացքով

Այն, ինչ ասաց բառերով, ավելին ասաց հայացքով
16.08.2025 | 13:01

Շատերին հեշտ է գոռալ «ազատություն» ու գնալ տուն։ Բայց անգամ պատկերացում չունեք, թե ինչ է նշանակում բանտարկվել ու ամեն օր ինքդ քեզ հարցնել. «Ինչո՞ւ»:

Չէ՜, դու գիտես «ինչու»-ի պատասխանը, բայց միևնույն է, դու հայացքդ հառում ես վանդակավոր պատուհանից վեր` դեպի Երկինք, ու ուզում ես Աստծուց լսել այդ «ինչու»-ի պատասխանը։

Դու ամեն օր` գիշեր ու առավոտ, նույն աղոթքն ես հղում առ Աստված, ու ծանրը բանտարկությունը չի, այ՝ անարդարությունը։ Դու մեկուսացումից չէ, որ տառապում ես, այլ անարդարության զգացումից և անզորությունից, որ չես կարող ազդել այդ գրողի տարած անարդարության վրա...

Ajapahyan Mikael սրբազանի իրական զգացումները, թերևս, կհասկանա նա, ով բախվել է անարդարությանն ու դարձել անարդարության զոհը...

Դատարանում այն, ինչ ասաց բառերով, ավելին ասաց իր հայացքով...

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5286

Մեկնաբանություններ