ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Բողոքները շահեցին

Բողոքները շահեցին
28.02.2013 | 21:06

Հայաստանը Եվրադատարանի որոշումով 42553 եվրո կփոխհատուցի երեք անձանց։ Այս կլորիկ գումարը կուտակվել է «Սէֆիլյանն ընդդեմ ՀՀ-ի», «Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի» և «Վիրաբյանն ընդդեմ ՀՀ-ի» գործերի հաշվին։ Ինչ խոսք, գումարը պետք է վճարվի, սակայն վարչապետը չէր կարող իր մտահոգությունը չարտահայտել և կառավարության նիստում հանձնարարեց արդարադատության նախարարությանը պատասխանել այն հարցին, թե ինչ անել, որ նման խնդիրներ չլինեն։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը վստահեցրեց, որ Սէֆիլյանի գործով հիմնական խնդիրը կապված է եղել քրեական օրենսգրքի հետ, որը հիմա վերանայվում է։ Ինչ վերաբերում է մյուս գործերին, ապա դրանք եղել են գործնական սխալների հետևանք։ «Այս մասով կոնկրետ մարդկանց հետ կապված պատրաստվում են ընթացակարգեր, որոնք կներկայացվեն»,- ասաց փոխնախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ