«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Թուրքական կառավարչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին

Թուրքական կառավարչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին
04.02.2026 | 11:09

Հնում Հայաստանում, հարսանիքների ժամանակ կար կարևոր պաշտոն` աղվես։

Աղվեսը խաբար բերողն էր, պետք է բոլորից շուտ հասներ խնամիների տուն և ազդարարեր հարսնաքավորների մոտենալու մասին։

Երեկ, Հայաստանի թուրքական կառավարչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին։ Մասնավորապես ՄԻՊ պաշտոնը զբաղեցնողը հայտարարեց, որ անթուլյատրելի է թուրք բառը, որպես վիրավորանք օգտագործելը, սրանով ազդարարեց, որ ցանկացած խոսք, որը կուղղվի պետական մակարդակով թուրքասիրության քարոզի դեմ, կճնշվի և չի դիտարկվի, որպես խոսքի ազատության դեմ բռնացում։

Իսկ, կառավարիչի խոսնակը, կառավարության համար ոչ հաճելի քննադատությունները դիտարկեց հիբրիդային պատերազմ բնորոշմամբ ազգային անվտանգության խնդիր։

Առաջին հայացքից աննշան տիկնանց բերանից հնչող այս մտքերը թվում են ջուրծեծոցի, բայց մոտ ապագայում դրանք, այլևս, կդառնան դատավճիռներ, որն էլ կբերի հայ ժողովրդի վերջնական համակերպված ստրկացմանը։

Փաշինյանի կառավարության վերարտադրման պարագայում վերջնականապես կորցնելու ենք Հայ Առաքելական եկեղեցին և մեր ազգային դեմքը, իսկ ընտրություններով իշխանափոխությունը իրականում լուրջ չի, հետևաբար պետք է սրանցից ազատվել օր առաջ, կամ ուղղակի բռնել գաղթի ճանապարհը։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ

Ի դեպ, բնության մեջ ամենաանբարո կենդանին էգ աղվեսն է, ով զուգավորման շրջանում միանգամից զուգավորվում է 4֊5 արուի հետ։

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ