ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Առա՛ջ ընթացիր

Առա՛ջ ընթացիր
26.03.2026 | 21:59
Մարտի 27

Հանգստացի՛ր Իմ մեջ, միանգամայն հանդարտ՝ սիրույս մեջ, և զորացած՝ ուժիս մեջ:
Մտածի՛ր միայն, թե ինչ է նշանակում տիրացած լինել մի ՈՒԺԻ, որ ավելի մեծ է, քան երկրավոր որևէ զորություն, մի իշխանության, որ ավելի մեծ է և ունակ, քան որևէ երկրային թագավորի ունեցվածքը:
Ոչ մի գյուտ, ոչ մի էլեկտրական ու մագնիսական ուժ, ոչ էլ ոսկին կարող են կատարել մեկ միլիոներորդ մասն այն բանի, որ դու կարող ես անել Իմ հոգու ուժով:
Առա՛ջ գնա, դու դեռ հազիվ ես սկսել նոր կյանքը: Մշտապես ուրախ լինելը քո նշանաբանը թող լինի:
Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ