ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Պաշտպանված լինելու բերկրանքը

Պաշտպանված լինելու բերկրանքը
11.05.2026 | 22:44
Մայիսի 12

Հեռու վանեք նեղության ու կասկածի ամեն մի մտածմունք: Մի’ թողեք, որ դրանք ձեր մտքում մնան անգամ մի րոպե: Ծածկեք ու փակեք ձեր հոգու դռներն ու պատուհանները դրանց ներխուժման դեմ, ինչպես որ ձեր տան դռներն եք փակում գողերի դեմ, որ ներս մտնելով` չգողանան ձեր ունեցվածքը:
ՈՒրախություն, հանգստություն, խաղաղություն. սրանցից ավելի մեծ ի՞նչ գանձեր կարող եք դուք ունենալ: Այս ամենը գողացվում են ձեզնից` կասկածամտության, վախի ու հուսահատության պատճառով:
Դիմավորեք յուրաքանչյուր օր սիրով ու խնդությամբ: Դիմավորեք երես առ երես: ՈՒրախությունը, խաղաղությունը և Սերը Իմ ամենամեծ պարգևներն են: Ես կամենում եմ, որ դուք այս պահին ու այսուհետ զգաք պաշտպանվածության ու ապահովության հրճվանքը: Այս բանը որևէ մեկը կարող է զգալ բաղձալի նավահանգստում, բայց իրական ուրախությունը և հաղթանակը գալիս է միայն նրանց, ովքեր կարող են այս զգալ, երբ նավարկում են փոթորկահույզ ծովում:
Ասեք` Ամեն ինչ լավ է:
Ասեք այս ո’չ իբրև անիմաստ կրկնություն: Օգտագործեք այս բառերը, ինչպես կօգտագործեիք բուժիչ դեղը` կտրվածքի կամ վերքի դեպքում:
Գործածեք այս, մինչև որ թույնը դուրս քաշվի, մինչև որ բժշկվի վերքը. մինչև որ ձեր էությունը համակվի նոր կյանքի հրճվանքով:
Մի’ մոռացեք` ամեն ինչ լավ է:
Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ