Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ստրկական մտածողությունը հակոտնյա է պետականության գոյությանը

Ստրկական մտածողությունը հակոտնյա է պետականության գոյությանը
31.05.2026 | 11:32

Մինչև խոստացված երկիր` Քանանի երկիր հասնելը, որը տեսականորեն կարող էր տևել մի քանի շաբաթ, Մովսեսը Իսրայելի ժողովրդին անապատում մոտ 40 տարի ուղեկցեց։

Հիմա` տարիների խորքից, բավականին տրամաբանական է թվում Մովսեսի քայլի ռազմավարական բնույթը։ Նա Իսրայելի ժողովրդին` որը սովորել էր եգիպտական գերությանը, սովորեցնում էր կարգապահության և որ ամենակարևորն է` պատրաստում էր սերնդափոխություն։ Ստրկական մտածելակերպով Քանանի երկիր չէր կարելի մտնել։

Սա հստակ ռազմավարական ու գաղափարական քայլ էր, որը զարմանալիորեն հասու էր մարդկային մտքին դեռ այդ ժամանակ։

Գերության շղթաները կրող վերջին մարդու մահից հետո արդեն սերնդափոխված ժողովուրդը մտավ Քանանի երկիր։

Իսկ մենք էդպես էլ չկարողացանք մեր միջի ստրկական մտածողության կրողներից ազատվել, և նրանք այսօր շարունակում են սեփական անձի ստրկական մտածողությունը դարձնել քաղաքականություն, ինչը հակոտնյա է պետականության գոյությանը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3823

Մեկնաբանություններ