ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Telcell-ը «բռնաբարում» է տրամաբանությունը

Telcell-ը «բռնաբարում» է տրամաբանությունը
12.06.2026 | 12:44

Ուրեմն, քաղաքային տրանսպորտից օգտվելու դիմաց, Թելսելը քաղաքացու քարտից գումար է գանձել: Քաղաքացին ողջամիտ կասկածներ ունի: Վերջինս պնդում է, որ այդ օրը տրանսպորտից չի օգտվել: Նորմալ իրավահարաբերություններում կողմերը փորձում են միմյանց հասկանալով կամ փարատել քաղաքացու կասկածները, կամ հաստատել դրանք:

Թելսելի Դիանան այլ կարծիքի է: Ըստ Դիանայի, կա Թելսելի համակարգ, որտեղ երևում է, որ քաղաքացին օգտվել է տրանսպորտից և այդ համակարգն արդարադատության «ամենավերջին ատյանն է»: Թելսելի Դիանան պնդում է, որ եթե համակարգն «ասում է», ուրեմն ճիշտ է ասում: Այդ դեպքում, ինչու՞ են Թելսելին դիանաներ անհրաժեշտ: Չէ որ քաղաքացին ի սկզբանե, մինչև Թելսելի Դիանայի հետ առնչվելը, գիտեր Թելսելի համակարգի «կարծիքը»: Քաղաքացու համար հենց այդ համակարգի «կարծիքն» է ողջամիտ կասկածների առիթ հանդիսանում: Թելսելի Դիանան ասելու ոչինչ չունի` «համակարգն այդպես է «ասում» և վերջ»: Թեպետ, Թելսելի Դիանան առաջարկում է մոտենալ Թելսելի գրասենյակ և դիմում գրել: Թելսելի Դիանան պնդում է, որ Թելսելը հեռախոսազանգով բողոքներ չի ընդունում: Ուրեմն, նույն Թելսելը հեռախոսազանգով քաղաքացու վերաբերյալ անհատական տեղեկությունները մշակել կարող է, իսկ բողոք ընդունել չի կարող: Փաստորեն, կասկածելի պայմաններում գանձված տրանսպորտի ուղևորավարձը հետ վերադարձնելու «մշուշոտ» հնարավորություն ունենալու համար, Թելսելն, ի դեմս Թելսելի Դիանայի, քաղաքացուն առաջարկում է ծախսել կրկնակի ավելի գումար` տրանսպորտով գնալ Թելսելի գրասենյակ և հետ գալ: Թելսելի Դիանան չունի նաև դրա պատասխանը:

Այժմ եկեք հաշվենք, թե այս փոքրիկ պատմության ընթացքում քանի անգամ «բռնաբարվեց» տրամաբանությունը:

Նկարում` Թելսել թիմի պարապմունքն է: Ենթադրաբար` թիմը սովորում է քաղաքացիների հետ շփվելու «նուրբ արվեստը»:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ