Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

TRIPP-ի մշուշոտ ապագան. զգուշացում՝ Թեհրանից

TRIPP-ի մշուշոտ ապագան. զգուշացում՝ Թեհրանից
24.11.2026 | 19:04

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերի վերջին հայտարարությունը հաստատում է այն մտահոգությունները, որոնց մասին ես ու գործընկերներս վաղուց ահազանգում ենք։

«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»։ Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր «կարմիր գիծն» են, և մենք թույլ չենք տա, որ դրանք շրջանցվեն։ Դաս քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»,- X-ի իր էջում գրել է Մոխբերը՝ անդրադառնալով նաև TRIPP-ին կամ, ինչպես Թեհրանում են անվանում, «Զանգեզուրի միջանցքին»։

Սա Թեհրանի հստակ աշխարհաքաղաքական ուղերձն է։

Ես շարունակում եմ պնդել՝ TRIPP-ն այն պարամետրերով, որոնք ամրագրվել են 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններով, կյանքի կոչվել չի կարող։ Առավել ևս՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողված ռազմական արշավի հետևանքով տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների պայմաններում։

TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը։ Հետևաբար, նախագիծը կամ պետք է էապես վերանայվի՝ հաշվի առնելով նաև այս երկրների շահերը, կամ դրա գործարկման հեռանկարը կմնա մշուշոտ՝ աշխարհաքաղաքական նոր բախումների վտանգ ստեղծելով։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի լավատեսական հավաստիացումներին մի հավատացեք։ Նրանց փաստարկները Թեհրանում բացարձակապես արժանահավատ չեն համարվում։

Հայաստանի շահերից է բխում տարածաշրջանային այնպիսի լուծումների որոնումը, որոնք կապահովեն հաղորդակցությունների անվտանգ ապաշրջափակում՝ առանց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի վերածելու։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ