ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մտածում եմ, որ զուր չեմ չարչարվում

Մտածում եմ, որ զուր չեմ չարչարվում
12.11.2025 | 12:00

2010-2011 թթ. հայերեն, անգլերեն և ռուսերեն լույս տեսավ իմ «Ապրոյան գերդաստանի պատմություն» գիրքը: Դա դժվար գործ էր, որովհետև Բագրատունի արքայական տոհմից սերող, ազնվական, եվրասիական այդ գերդաստանը առաջին անգամ հիշատակվում է 1521 թվականից:

Բայց խոսքն այդ գրքի մասին չէ, այլ այն փաստի, որ գրքումս չկա և նորերս եմ հայտնաբերել:

Կասկածից վեր է, որ Նուբարյանները ղարաբաղցիներ էին, և իրենք էլ դա շատ լավ գիտեին:

Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանի հայրը ղարաբաղցի Մկրտիչ Մելիքյանն էր, որ առևտրական գործերով Արցախից հասել էր Զմյուռնիա ու բնակություն հաստատել:

Պահպանվել է Զմյուռնիայի հոգևոր առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսի 1804 թ. ձեռագրի տեքստը, որտեղ նա գրում է. «Են եւ ԱՌԱՔԵԼԻՆ, որ տակաւին կենդանի է եւ նախկին թարգման Անգլիացւոց, երեք որդիք` ԳԱԼՈՒՍՏ, ԱԲՐԱՀԱՄ եւ ՍԷԹ. եւ երեք դստերք` ԿԻՒԼՀԱՆ, ՄԷՆԷՆՏ եւ ԱՆՆԱ»:

Եվ ահա պարզեցի, որ Մ. Մելիքյանն ամուսնացել էր ԿԻՒԼՀԱՆ-ի հետ:

Ապրոների ու Նուբարների խնամիական կապը հետագայում էլ է շարունակվել. Պողոս Նուբարի քույր Զիբան ամուսնացել էր Եգիպտոսի մեկ այլ վարչապետի` Տիգրան Ստեփանի դ'Ապրոյի հետ (վերջին լուսանկար):

Նման գյուտերն են ինձ ոգևորում, մտածում եմ, որ զուր չեմ չարչարվում...

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 26824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ