Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բեռլինի գրոհի համար Ժուկովն ընտրեց 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան

Բեռլինի գրոհի համար Ժուկովն ընտրեց 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան
09.05.2025 | 11:45

«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը, զինվորից մինչև մարշալ, իրենց անունները հավերժացրել են անմար խիզախության փառքով»:

Խորհրդային Միության մարշալ Գ. Ժուկով

Պատահական չէ, որ Բեռլինի գրոհի համար նա ընտրեց 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան: Երեք շքանշանակիր հրաձգային այդ դիվիզիան միակն էր բոլոր ազգային զորամիավորումներից, որ մասնակցեց Բեռլինի գրավմանը:

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 3816

Մեկնաբանություններ