ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հանկարծ հարցը չքաղաքականացնեք

Հանկարծ հարցը չքաղաքականացնեք
21.07.2026 | 13:20


Երեկ լոլիկ աճեցնողներն էին ճանապարհ փակել, այսօր ձկնաբույծներն են կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անում, որ չեն կարողանում իրենց աճեցրածն իրացնել։ Հանկարծ հարցը չքաղաքականացնեք, չհամարեք, որ լոլիկի ու ձկան չիրացման խնդիրը իշխանության ապիկար, անհեռատես քաղաքականության անմիջական հետևանքն է։

Որևէ փաստ չունեմ, սակայն ենթադրում եմ, որ հիմա բողոքի գործողություններ անող, լոլիկ ու ձուկ աճեցնողների զգալի մասը հունիսի 7-ին քվե է տվել 8 տարի բոլորիս խաբած, Հայաստանին ու հայ ազգին այդքան տառապանքներ պատճառած ՔՊ-ին: Իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը պետք է համակարգեն, համախմբեն լոլիկ, ձուկ, ծաղիկ, ծիրան, խաղող աճեցնողների, կոնյակ արտադրողների և այլոց պայքարը, այն դարձնեն իշխանափոխության համար քաղաքական պայքարի մաս։ Տարրական բաներ եմ ասում, սակայն դրանք չեն արվում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4186

Մեկնաբանություններ