Այսօրվա տեսաուղերձում վարչապետը արտոնել, թույլատրել և խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելիս։
Քրեական օրենսգրքի համաձայն՝ դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել՝ համոզելու կամ այլ եղանակով։
Քրեական օրենսգրքի համաձայն հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը։
Վարչապետը հորդորել (ենթադրաբար դրդել) է մի խումբ անձանց կրոնական ծեսի՝ Անմահ և Սուրբ Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետի անվան հիշատակման ժամանակ խոչընդոտել Պատարագը։
Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ կարող է որակել այս արարքը։
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ․Գ․
Հովհաննես Իշխանյանը եկեղեցուց հարկադրաբար հեռացվեց և բերման ենթարկվեց Պատարագի ժամանակ Կաթողիկոս Գարեգին Երկրորդ բացականչելու համար։
Հիմա մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդտել Պատարագը։
ՈՒշադիր հետևելու եմ, թե ոստիկանությունը զգաստության կոչեր անելու՞ է արդյոք քաղաքացիներին կամ քանի՞ նման անձ է բերման ենթարկվելու։
Նախապես տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր նման դեպքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվելու։