Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Մուստաֆաևը հրաշալի տիրապետում է հայերենին, փայլուն գիտի հայկական մենթալիտետն ու արժեհամակարգը

Մուստաֆաևը հրաշալի տիրապետում է հայերենին, փայլուն գիտի հայկական մենթալիտետն ու արժեհամակարգը
29.04.2026 | 16:09

Այսօր հայտնի դարձավ, որ Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը․ ադրբեջանական առաջին օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Այս պահին Մուստաֆաևն Աղվերանում է, տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով միջկառավարական հերթական հանդիպումը։ Սակայն դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել։

Հենց նոր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան գյուղ․ թեմային անտեղյակ մարդկանց համար նշեմ, որ Շահին Մուստաֆաևը ծնվել է հենց Ջուջևանում, ավելին, կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Տնտեսագիտական համալսարանը՝ բոլորիս հայտնի Ժողինստիտուտը։

Հիմա եկեք հասկանաք, թե ինչ է իրականում տեղի ունենալու։ Գրեթե կասկած չունեմ, որ հայաստանյան թրքահպատակ կառավարիչները բավարարելու են իրենց «ազիզ» հյուրի ցանկությունը և ուղեկցելու են իր «հայրենի» գյուղ, որպեսզի Շահին դային վայելի այն վայրերը, որտեղ անցել է իր մանկությունը։ Ավելին, տեղում մի գեղեցկագույն շոու են կազմակերպելու, թե ինչպես են մարդիկ ոգևորված ու հուզախառն ընդունում իրենց «հայրենակցին»։

Ասենք, հանդիպմանն անպայման ներկա կլինեն Մուստաֆաևի դասարանցիները, ուսուցիչները, հարևաններից կգան, կգրկեն «իրենց» Շահինին, կլացեն, կհուզվեն, չի բացառվում՝ տուն հրավիրեն, մի կտոր հաց կիսելու։ Նա էլ, ինչպես բնորոշ է դիվանագետին, նախ կխոսի հայերեն, կհուզվի ու կհայտարարի, որ սա իր վաղեմի երազանքն է՝ անցնել իր մանկության վայրերով։

Այս կերպ իշխանական քարոզիչները ցույց կտան, թե ինչպես կարող են միասին ապրել հայն ու ադրբեջանցին, թե ինչպիսի «բարի» մարդիկ են մեր հարևանները, որ երկու հարևան ազգերի համակեցությունը կարող է դառնալ կողմերի համար առաջնային օրակարգ։

Սա Փաշինյանի համար իսկական նվեր է, որը, կասկած չունեմ, նախապես պլանավորած քայլ է, և բնավ պատահական չէ, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նախագահ Ադրբեջանում նշանակվել է Մուստաֆաևը, ով ոչ միայն հրաշալի տիրապետում է հայերենին, այլև փայլուն գիտի հայկական մենթալիտետն ու արժեհամակարգը, և ամենակարևորը, թե ինչ հարցերի շուրջ պետք է ծավալվի դիսկուրսը։

Հ․Գ․ Ի դեպ, տարիներ առաջ հայկական լրատվականներից մեկը բավական ծավալուն մի ֆիլմ էր նկարել Մուստաֆաևի մասին, որտեղ դասարանցիներն ու ուսուցիչները մեծագույն պատկառանքով գովերգում էին պատանի Շահինին ու դեռ տարիներ առաջ նուրբ սոուսով օրակարգ բերում համակեցություն կոչվող գաղափարը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7025

Մեկնաբանություններ