«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ոստիկանությունը գրեթե կորցրել է վերահսկողությունը Փարիզի, Լիոնի, Թուլուզի և մի շարք այլ քաղաքների կենտրոնական հատվածներում

Ոստիկանությունը գրեթե կորցրել է վերահսկողությունը Փարիզի, Լիոնի, Թուլուզի և մի շարք այլ քաղաքների կենտրոնական հատվածներում
17.10.2026 | 20:57

Այն, ինչ այսօր կատարվում է Ֆրանսիայում (ինչպես նաև, ի դեպ, այս օրերին Ալբանիայում), մտնելու է պատմության դասագրքերի մեջ։ Զանգվածային անկարգություններն արդեն ձեռք են բերում ապստամբության կամ գուցե հեղափոխության հատկանիշներ։ Ոստիկանությունը գրեթե կորցրել է վերահսկողությունը Փարիզի, Լիոնի, Թուլուզի և մի շարք այլ քաղաքների կենտրոնական հատվածներում, որտեղ բողոքի են դուրս եկել ամենատարբեր խավերն ու խմբերը՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ֆերմերներ, արհմիություններ։ Ոստիկանության հետ բախումներ, թալան և կողոպուտ, հրդեհված մեքենաներ և շենքեր... (լուսանկարները՝ ստորև)

Ուզում եմ հիշեցնել տակավին 2019 թ. հունվարի 12-ին Դիմատետրում արված գրառումս, որը վերնագրել էի այսպես. «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։

Այդ կոչում մասնավորապես, նկատել էի.

«Առաջիկա տասնամյակում Եվրոպայի կայունությունը վերջնականապես տապալվելու է՝ ցնցելով միջազգային քաղաքական համակարգը։ Եվրոպական երկրները շարվեշարան շարժվելու են կա՛մ դեպի ծայրահեղ ձախ, կա՛մ դեպի ծայրահեղ աջ ուղղությամբ։ «Դեղին ժիլետները» գալիք Նոր Եվրոպայի առաջին ծիծեռնակներն են և եվրոպական ուլտրա-լիբերալիզմի գերեզմանափորը։ Այս ամենի հետևանքները եվրոպական երկրներում բնակվող հայության համար անկանխատեսելի են։ Ուստի Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի հայերը (նրանք, ովքեր դեռ չեն ամբողջությամբ ձուլվել) չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է»։

Նույն գրառման տակ արված մեկնաբանություններից մեկում դարձյալ ընդգծել եմ. «Եվրոպայի կայունության օրերն հաշված են։ Գուցե մի քանի տարի... այնուհետև անկանխատեսելի վայրիվերումներ են լինելու»։

Այսօրվա զարգացումների վերջնարդյունքը դեռևս պարզ չէ, սակայն մի բան արդեն ակնհայտ է. Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան։ Հայությունը պետք է պատրաստ լինի այդ շրջադարձերին նախապես՝ քանի դեռ ունի սեփական ընտրությունը կատարելու ժամանակ և հնարավորություն։

Ուստի կրկնում եմ կոչս՝ «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2571

Մեկնաբանություններ