«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս հանեն ԵԱՏՄ-ից

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս հանեն ԵԱՏՄ-ից
22.10.2026 | 13:28


Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում կասեցնելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարությունը և դրա հետևանքների մասին հայաստանյան քննարկումները ոչինչ չեն տալու երկրի բնակչությանը։
Հայաստանում մարդկանց մի մասը հասկանում է երկրի լավն ու վատը և, այսպես թե այնպես, ընդդիմադիր է, չի ընդունում իշխանության հակապետական կործանարար քայլերը։
Մյուս մասը անդառնալի իշխանամետ է և, անկախ ամեն ինչից, պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, եթե նույնիսկ նա լուծարի Հայաստանի պետականությունը։
Եվ Հայաստանի բնակչության մեծագույն մասը անտարբեր է։ Այդ մարդկանց որևէ բան հետաքրքիր չէ, նույնիսկ, եթե ամեն ինչ կործանվի։
Հիմա, այս պայմաններում, ի՞նչ կլինի, եթե նույնիսկ Հայաստանը դուրս հանեն ԵԱՏՄ-ից, գազը թանկանա 69 տոկոսով, տնտեսությունը կաթվածահար լինի, ամեն ինչի գինը բարձրանա, կյանքը դառնա անհնար մեր երկրում։
Անտարբեր հատվածի մի մասը կհավաքի իրերը և կչվի «տաք երկրներ», ինչպես լինում է միշտ։ Մի մասն էլ կհարմարվի իրավիճակին, կավելացնի իր եկամուտը, կապրի «հայրենիքը հյուրանոց է» սկզբունքով։ Հյուրանոցն էլ կարող է ծառայությունների գները բարձրացնել, ու եթե կողքի հյուրանոցում ավելի էժան չէ, պետք է հարմարվել այս թանկ հյուրանոցին։
Նիկոլ Փաշինյանին անվերապահ պաշտպանող մասսան անձայն կհեռանա Հայաստանից։ Դրսում, հիմնականում Ռուսաստանում հաստատվելով, այդ նույն մարդիկ կսկսեն Հայաստանի բոլոր խնդիրների համար մեղադրել Ռուսաստանին ու Հայաստանի նախկին իշխանություններին։
Երկրում կմնան ու դժվար պայմաններում կշարունակեն ապրել ազգային ընդդիմության համակիրները, մարդիկ, որոնց համար քաղաքական հայացքները ոչ թե անձնական շահի միջոց են, այլ՝ պետականության համար պայքար։
Այս մարդիկ, սակայն, քիչ են, ու, այսպես պակասելով, մի օր էլ այս մարդկանց վերջին շարքերը կզոհաբերվեն թուրքական յաթաղանին, կամ հակառակը՝ խենթերը կգտնեն հնար։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ