Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Սահման չկա

Սահման չկա
03.11.2026 | 00:05



Նոյեմբերի 3

Անսահման կարողություն. այսպիսի՛ն է Իմ ունեցածը։
Ինչպիսի՜ անսահման հարստություն և խցանված ու խեղճ ինչպիսի՜ առվակներ՝ Իմ առատահոս հարստությունն իրենց մեջ առնելու համար։ Դուք ե՞րբ պիտի կարողանաք զգալ, որ չափ ու սահման չկա Իմ զորությանը։
Բայց մարդիկ խնդրում են այնքան չնչին ու այնքան աննշան բաներ, որ դրանով ամենից առաջ Ինձ են վշտացնում։
Դուք դեռևս չե՞ք հասկացել, թե որքան սխալ է ձեր մոտեցումը Իմ հանդեպ։
Ես կամենում եմ ձեզ շատ արժեքավոր ու թանկագին նվերներ տալ, բայց եթե դուք բավարարվում եք անարժեքով՝ ընտրելով խեղճ, թերի ու չնչին բաներ, մի՞թե սա արհամարհանք չէ Ամենաառատ Տվողի նկատմամբ։
«Ուզեցե՛ք, ինչ որ կամենում եք, և կտրվի ձեզ»։
Թե ինչպես կկարողանամ կատարել Իմ խոստումը, այդ Իմ գործն է։
Տեսե՛ք, որ մեծ հավատի անհրաժեշտություն կա. մեծամեծ բանե՛ր ակնկալեք, և մեծ բաներ պիտի ստանաք։

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ