ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Կարկուտը՝ համակարգի՞ն, թե՞ համակարգը՝ կարկտին

Կարկուտը՝ համակարգի՞ն, թե՞ համակարգը՝ կարկտին
02.02.2018 | 03:17

Տասը տարուց ավելի է՝ խոսում են հակակարկտային համակարգերի ներդրման աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտության մասին: Իրար հաջորդող կառավարությունները մշակել են ծրագրեր, ձեռք են բերել և որոշ տեղերում տեղադրել այդ համակարգերը, բայց, ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
Եվ այսպես, Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձում է այս խնդիրը լուծել, իսկ թե որքանով կհաջողի, կփաստի գյուղատնտեսությունը: Իսկ մինչ այդ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օրերս վարչապետին ներկայացրել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը:


Հակակարկտային համակարգի ներդրման ծրագիրն իրականացվելու է փուլերով և կմեկնարկի այս տարվա մարտի վերջին: Առաջին փուլում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրը որոշել, ձեռք բերել այդ կայանները, տեղադրել և իրականացնել այլ աշխատանքներ: ԱԻ և գյուղատնտեսության նախարարները փաստում են, որ համակարգը ծախսատար է, դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրմամբ լուծել կայանների հաստատուն ծախսերի ապահովման խնդիրը: Այլ կերպ ասած, կայանների պահպանման ծախսը հոգալու են գյուղական տնտեսությունները: Եթե նկատի ունենանք, որ գյուղատնտեսությունում ևս կան խոշոր գործարարներ և սրանց կողքին՝ փոքր հողակտոր ունեցողներ, որոնք ընդամենը իրենց կենցաղային խնդիրներն են կարողանում լուծել, ապա ապահովագրությունը պետք է իրականացվի ըստ եկամուտների և հողատարածքների չափերի: Նման մոտեցումը և՛ սոցիալապես արդարացված կլինի, և՛ հակակարկտային համակարգի պահպանման հարցը կլուծի:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 10505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ