«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Առանց հակառակորդի հաղթողները, կամ՝ Օրուելյան «Անասնաֆերման» հայկական իրականությունում

Առանց հակառակորդի հաղթողները, կամ՝ Օրուելյան «Անասնաֆերման» հայկական իրականությունում
27.10.2026 | 12:18

Հոկտեմբերի 26-ի առավոտյան «բարի լույսի» փոխարեն համացանցը տորպեդահարվում էր Հայաստանի 19 համայնքներում կայացած ՔՊ-ական «ընտրությունների» տոկոսադրույքներով։
Այո՛, այո՛, հենց տոկոսադրույքներով՝ ճիշտ մոլախաղերի կանոններով։ Կա բլեֆ անողը, և կան նրա դիմաց տուն ու տեղ տանուլ տվող խաղամոլները։ Ու, կներե՛ք, բայց երբ «ընտրություն» ասվածն անցկացվում է առանց ընդդիմադիրների ու հակառակորդների, ապա ի՞նչ տարբերություն, թե ՔՊ-ի այս կամ այն թևը 70, 80, թե՞ 90 տոկոս է «հավաքել»։
Իսկ ՔՊ-ի հաղթանակած թեկնածուներին կարելի է մի լավ խորհուրդ տալ․ ուրախանալու փոխարեն առնվազն ծանոթացե՛ք Արթուր Բլերին։ Առնվազն։
Իսկ ընդհանրապես՝ ամաչե՛ք (թեև սա մի բառ է, որի հետ որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամ ընտանեկան մերձավորները)։ Չէ՞ որ կարելի էր պարզապես խնայել պետական բյուջեն, չընկնել ձևականությունների հետևից ու այս ընտրություն-չընտրությունը չկազմակերպել։
Փաշինյանին էլ խորհուրդ տանք «Պարոն 420»-ի կերպարից տեղափոխվել ժամանակակից բլոգերության դաշտ․ սովորական կոշիկները փոխարինել ռետինե ճտքավորներով, Երևանից տեղափոխվել Իջևան և Աննա Հակոբյանի հետ հիմնել լոբու կամ խոզի կաշվից դելիկատեսների բիզնես։ Ապա կազմակերպել ֆերմերների ամենամյա «վարչաֆեստեր»՝ այդպիսով խթանելով հայրենական «Անասնաֆերման»։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ