«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.09.2026 | 00:21

Գանձ Լույսի, փառակից` Որդուն,
Անճառ զորություն, ահեղ մեծություն,
Անբավ բնություն։
Լույս` Լույսից, Ոգի Բարձրյալի, պատկեր անփոփոխ, պարզ, անզննելի։
Արարիչ հոգիների, ստեղծո՛ղ մարմինների, անուն պաշտելի, ճշմարիտ, բարի, անեղծանելի։
Հոր հետ էակից և Տեր բոլորի,
Աղաչում ենք` ահա ընդունի՛ր Քեզ դավանողներիս երկրպագությունն ի հաճություն Քեզ:
Ամեն։


Սուրբ Գրիգոր Տաթևացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4127

Մեկնաբանություններ