Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Հայ ժողովուրդը, ի դեմս իր բանակի, ունի անառիկ հենասյուն»

«Հայ ժողովուրդը, ի դեմս իր բանակի, ունի անառիկ հենասյուն»
07.09.2014 | 21:06

«Համազգային վստահություն» խորհուրդը և մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ ՊՆ և ԵԿՄ աջակցությամբ, այցելել են հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկը: «Համազգային վստահություն» խորհուրդը զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին շնորհել է «Համազգային վստահությունը՝ հայոց բանակին» մրցանակը: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով: Կատարումներով հանդես են եկել «Հայաստանի ձայն» և X ֆակտոր նախագծերիի մասնակիցները, զորամասի ծառայող Աղասի Մնացականյանը:

«Վերջին շրջանում հայոց բանակի նկատմամբ ազգաբնակչության վստահությունն առավել բարձրացավ՝ կապված սահմանային լարված իրավիճակների հետ: Մեր զինվորներն ապացուցեցին, որ հայ ժողովուրդը, ի դեմս իր բանակի, ունի անառիկ հենասյուն, իսկ բանակը՝ ի դեմս հայ ժողովրդի, ամուր թիկունք»,- ասվում է «Համազգային վստահություն» խորհրդի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 5093

Մեկնաբանություններ