«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Հայոց ցեղասպանություն-110

Հայոց  ցեղասպանություն-110
19.04.2025 | 15:42



Արման Կոթիկյանը (1896, Տրապիզոն-1968, Երևան) ոչ միայն հրաշալի կատակերգու էր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, այլև բանաստեղծ ու թարգմանիչ։ Նա իր «Մխացող շուշաններ» բանաստեղծական ժողովածույում մեջբերել է մոր հետևյալ խոսքը․ «Տղա՛ս, գիտցի՛ր։ Սա արիւնի գոյնով արևը, որ մեր պատին վրա է ինկեր, մեռելներու արևն է, ամեն տեսնելուդ երեք անգամ խաչ հանէ երեսդ․․․»։ Եվ որդին գրեց այս բանաստեղծությունը․

ՄԵՌԵԼՆԵՐՈՒ ԱՐԵՒԸ

Շիրիմները կարմրեցան, շիրիմներէն արիւնող

Աղօթք մը լուռ կը մխա, աղօթք, աղօթք մ ՛ անխօս ու թաքուն,

Ու սգաւոր նոճիներ կերոններու պէս կանգուն՝

Տօնն այս անլուր կը հսկեն։

Մեռելներու արևը հիւանդագին ու աղօտ

Կը սողոսկի պատէն ներս գերեզմանի պարտէզին,

Ցուրտ ու մսող դամբաններ գաղջ արևի են կարօտ

Քիչիկ մը գէթ տաքնալու։

Հիմա մէկ մէկ կը ժպտին, հիմա ուրախ են կարծես,

Մարմինն իրենց տաքացաւ թաց հողին տակ բորբոսող․

Աղօթեցին՝ քուն եղան․․․ Ո՛չ քէն ունին, ո՛չ ոսոխ

«Փա՜ռք Արևին, փա՜ռք Տիրոջ․․․»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարում՝ Ա․ Կոթիկյանը աջից կանգնած առաջինը, նստած ձախից առաջինը՝ մայրը։

Դիտվել է՝ 18442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ