«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

«Թրամփի երթուղու» էներգետիկ չափումը

«Թրամփի երթուղու» էներգետիկ չափումը
10.08.2025 | 13:08

«Թրամփի երթուղին» ունի նաև շատ հստակ էներգետիկ արտահայտում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայ-ռուսական ու հայ-իրանական էներգատրանսպորտային կապերի խզմանը:

Երկու դիտարկում.

1. «Զանգեզուրյան/Թրամփի միջանցքը» ծառայելու է որպես գազի արտահանման երթուղի՝ «Անդրկասպյան գազամուղ» նախագծի ռեանիմացման հեռանկարով: «Միջանցքով» կարող է իրականացվել գազի մատակարարում Հայաստան՝ սցենար, որին արդեն մոտ 2 տարի է քպ-ական իշխանությունները պատրաստում են հանրությանը՝ հայտարարելով Ադրբեջանից բնական գազի ներկրման պատրաստակամության մասին:

Ադրբեջանի գազային էքսպանսիայի սպասարկման համար վաղ թե ուշ բարձրացվելու է ռուսական «Գազպրոմին» պատկանող Հայաստանի գազատրանսպորտային համակարգի «պետականացման» հարցը: Միաժամանակ, մշուշոտ է դառնում նաև Իրան-Հայաստան գազամուղի ապագան: Վերջինիս շահագործումը ուղիղ հակասելու է Բաքվի գազային էքսպանսիայի ռազմավարությանը:

2. Հարվածի տակ է հայնտվում Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը: Այստեղ առկա է մի քանի բաղադրիչ: Նախ՝ Բաքուն ու Անկարան բազմիցս են հայտարարել, որ «միջանցքը» ծառայելու է նաև որպես էլեկտրաէներգիայի արտահանման երթուղի, որը կարող է ինտեգրվել նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգին: Փաստացի՝ խոսք է գնում Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարման մասին, ինչը ռազմավարական առումով բացարձակ անհեթեթություն է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա էլեկտրաէներգետիկ հզորություններն ու արտադրական պոտենցիալը:

Հենց այստեղ է, որ պետք է անդրադառնանք հարցի երկրորդ բաղադրիչին՝ ԱԷԿ-ին: Վերջինս, ավանդաբար գտնվելով թուրք-ադրբեջանական դիվանագիտական ու ինֆորմացիոն հարվածների տակ, այսօր վերածվել է հայտարարված հայ-ամերիկյան էներգետիկ մերձեցման խոչընդոտի: Փաստացի՝ Հայաստանում վերջին տարիներին առաջ մղվող ամերիկյան էքսպերիմենտալ մոդուլային ռեակտորի նախագիծը կարող է առաջիկայում տրամաբանական հանգուցալուծում ստանալ՝ դուրս մղելով «Ռոսատոմը» Հայաստանի «խաղաղ ատոմի» տիրույթից: Դա, իր հերթին, կնշանակի Հայաստանի էներգետիկ ու, հետևաբար, արդյունաբերական պոտենցիալի վերջնական մսխում: «Հայատանի էլեկտրական ցանցերի» շուրջ ծավալվող գործընթացները առավել քան տեղավորվում են այս ռազմավարության մեջ:

Էլեկտրաէներգետիկ այսպիսի ճարտարապետությունը թույլ կտա Բաքվին ու Անկարային վերջնականապես դուրս մղել Հայաստանը «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքից (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան)՝ վերածելով մեզ էլեկտրաէներգիայի սովորական նետտո-ներկրողի:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ