Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Իսրայելն ինչ էլ պայմանավորվի ալ-Ջուլանիի հետ, հասնելու է Սիրիայի մասնատմանը

Իսրայելն ինչ էլ պայմանավորվի ալ-Ջուլանիի հետ, հասնելու է Սիրիայի մասնատմանը
25.08.2025 | 11:25

Մինչ ալ-Ջուլանին պատրաստվում է պառլամենտական ընտրությունների, շուրջ 30 դրուզական զինված խմբավորումներ Սիրիայի հարավում միավորվել են դրուզների հոգեւոր առաջնորդ Հիքմեթ ալ-Հիջրիի ղեկավարությամբ ստեղծվող «Ազգային գվարդիայի» մեջ։

Լայն առումով, քրդերի, դրուզների և ալևիների հետ «Հայաթ Թահրիր աշ-Շամի» և մյուս խմբավորումների վարվելակերպը, արտաքին ուժերի շահագրգիռ կեցվածքը մղում է Սիրիային մասնատման։

Էստեղ մեծ դերակատարում ունի Իսրայելը, որը կարծում եմ, որ ինչ էլ պայմանավորվի ալ-Ջուլանիի հետ, միեւնույն է, հասնելու է Սիրիայի մասնատմանը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ