Բարերար Տեր,
Շնորհակալ եմ կյանքիս լուսաբացի համար, որում ես կարող եմ տեսնել Քո անսահման գթությունը:
Օգնիր ինձ սովորել ընդունել այն, ինչ չեմ կարող փոխել կյանքում,
Եվ փոփոխել այն, ինչ կարող եմ փոխել իմ բարիքի համար։
Թող իմ քայլերը լինեն խոհեմ և իմաստուն,
ՈՒ իմ արարքներով և խոսքերով ես տարածեմ քո լույսը ու սիրո ձայնը:
Տեր,
ուղղի՛ր իմ քայլերը այս օրվա մեջ,
Որ ես կարողանամ անել բարիք և սերմանել բարություն,
Որպես քո սիրո արտացոլում,
ՈՒ հիշեցրու ինձ, որ աշխարհի խաղաղությունը սկսվում է իմ սեփական սրտից:
Շնորհակալ եմ յուրաքանչյուր պահի համար,
Թող հավատս ամուր մնա, հույսս պայծառ, և սիրտս՝ բաց ու խաղաղ:
Եվ միշտ գոհությամբ փառավորեմ Քեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |