Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Ինքնորոշման իրավունք պահանջելուց առաջ պետք է նախ ինքնորոշվել

Ինքնորոշման իրավունք պահանջելուց առաջ պետք է նախ ինքնորոշվել
13.02.2025 | 15:15

Մի անգամ էլ գրեմ հայտնի աթոռի պատմությունը։

Փիլիսոփայության քննությանը դասախոսը աթոռ է դնում սեղանին ու հանձնարարում է ուսանողներին ապացուցել, որ աթոռը գոյություն չունի։ Ուսանողներից մեկը երկու րոպե հետո հանձնում է տետրը և միակ ճիշտ պատասխանողն է լինում․ նա երկու բառ էր գրել՝ ի՞նչ աթոռ։

Այս սկզբունքով մեր իշխանությունները հանձնում են Արցախը, լիկվիդացնում են Հայկական հարցը։ Մենք՝ հայերս, մեր հողերի փաստացի տերերս, մեր Դատի պահաջատերերս, հակառակն ենք անում՝ նրանց առաջադրած պատրանքային աթոռներն ենք իրացնում՝ քննարկելով դրանց ամեն մի մեխը, տախտակն ու չոփը։ Մինչդեռ բանաձևերը պարզից էլ պարզ են՝ մեր լինելիության համար մենք պիտի գնանք՝ ի՞նչ իշխանություն, ի՞նչ նախկին ու ներկա, ի՞նչ միջազգային հանրություն, ի՞նչ Ալիև, ի՞նչ էրդողան, ի՞նչ ՔՊ, կանք միայն մենք, առաջնահերթ են մեր իրավունքներն ու մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը․ այսպես են անում բոլոր երկրները։ Այ, երբ հասնենք գիտակցումի այս աստիճանին՝ թեկուզ 1000 հոգով, այն ժամանակ էլ կսկսվեն մեր հաղթանակները։

Ինքնորոշման իրավունք պահանջելուց առաջ պետք է նախ ինքնորոշվել։

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4715

Մեկնաբանություններ