Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Վերջապես ճանաչեցին որպես արտասահմանյան գործակալ

Վերջապես ճանաչեցին որպես արտասահմանյան գործակալ
23.08.2025 | 13:04

Ազգությամբ ռուս, իսկ քաղաքական ինքնությամբ` ադրբեջանցի Սերգեյ Մարկովին վերջապես ճանաչեցին որպես արտասահմանյան գործակալ։

ՌԴ Արդարադատության նախարարությունը հայտարարում է.

«Մարկովը մասնակցել է անցանկալի կազմակերպությունների կոնտենտի տարածմանը։ Բացի այդ, նա մասնակցել է որպես թղթակից տեղեկատվական հարթակներում, որոնք հատկացվում են արտասահմանյան ԶԼՄ-ներին և արտասահմանյան գործակալներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դե‘ Сергей Марков, դե‘ շան տղա, գործակալ տականք...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6249

Մեկնաբանություններ