Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

ՀՀ ղեկավարը փաստացի պայքարում է պետության դեմ, և այդ պայքարում նրա զենքը բարոյազրկությունն է

ՀՀ ղեկավարը փաստացի պայքարում է  պետության դեմ, և այդ պայքարում նրա զենքը բարոյազրկությունն է
05.12.2025 | 15:37

Դու կարող ես համակրել Կաթողիկոսին կամ չհամակրել, կարող ես գնալ եկեղեցի կամ չգնալ, կարող ես լինել հավատացյալ կամ չլինել՝ դա ընտրության, նախապատվության հարց է, բայց երբ դու ուղղակի հրաժարվում ես լինել տրամաբանող էակ, դա արդեն դատավճիռ է։

Այն, ինչ կատարվում է մեր պետության և եկեղեցու դեմ, ամենօրյա ռեժիմով անտրամաբանության շքերթ է։ Անտրամաբանական է թվում, երբ պետության ղեկավարը պայքարում է եկեղեցու դեմ, անտրամաբանական է թվում, երբ մարդիկ ձերբակալվում են կարծիք արտահայտելու համար, անտրամաբանական է թվում, երբ մարդկանց մեղադրում են «գործակալ» կամ «մանկապիղծ» լինելու մեջ, իսկ հետո կալանավորում իբր յոթ տարի առաջ ուրիշի գրպանը թմրանյութ գցելու համար։ Այս ամենը անտրամաբանական է, իսկ տրամաբանության բացակայությունը, ինչպես նաև բարոյական տարրական նորմերի բացակայությունը, հանրությանը և պետությանը քայքայող ամենաարագ ուղին է։

Ցաքուցրիվ ու չհամակարգված քայլերը շատ համակարգված են ու հստակ, պատվիրատուն պարզ է:

Ցավալի է, բայց այսօր ՀՀ ղեկավարը փաստացի պայքարում է ՀՀ պետության դեմ, և այդ պայքարում իր զենքը բարոյազրկությունն է ու տրամաբանության բացակայությունը։ Դրան հակադրվելու հարցում մեր ձեռքի տակ եղած միջոցն է լինել տրամաբանող էակ և հավատարիմ մնալ բարոյական պարզ նորմերին։ Ինքը հանրությունից և հանրային կարծիքից շատ ավելի է կախված, քան հանրությունը դա գիտակցում է։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ