Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Herr Ադոլֆի, товарищ Իոսիֆի և monsieur Սիրոյի վերաբերյալ

Herr Ադոլֆի, товарищ Իոսիֆի և monsieur Սիրոյի վերաբերյալ
29.03.2026 | 11:32

Սովորաբար, արխիվները ոչնչացնում են ինչ-որ կարևոր փաստ թաքցնելու համար:

1944-1945 թվականներին, երբ պարզ դարձավ, որ Գերմանիան պարտվում է պատերազմում, herr Ադոլֆը հրամայեց ոչնչացնել պետական բոլոր, այդ թվում` ՍՍ-ի և ԳԵՍՏԱՊՈ-ի արխիվները:

Արխիվների ոչնչացման սովորություն ուներ նաև товарищ Իոսիֆը:

Վերադառնանք Նոր Հայաստան: Այստեղ բոլոր պետական հիմնարկները սոցիալական ցանցերում իրենց էջերն ունեն: Էջը փաստացի արխիվ է հանդիսանում, քանզի այնտեղ հիմնարկի պատմությունն է` իրադարձություններ, նորություններ, մեկնաբանություններ, քննադատություն ... Ահա, այդպիսի մի էջ ֆեյսբուքում ունի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Երկար ժամանակ ես շատ ուրախ էի, որ, ի տարբերություն, օրինակ` ՀՀ ներքին գործերի նախարարություն – Ministry of Internal Affairs of Armenia-ի էջի, Հարկադիրի էջից և ոչ մի քննադատական մեկնաբանություն չէր հեռացվում: Ուրախությունս երկար չտևեց: Հարկադիրը սկսեց մեկնաբանությունների հեռացման գործընթացը: Փաստորեն, Հարկադիրի` պայմանական թորոսյանարմենների, ղեկավար monsieur Սիրոն երկար դիմադրեց, սակայն ի վերջո չդիմացավ herr Ադոլֆին և товарищ Իոսիֆին չկրկնօրինակելու գայթակղությանը: Վերջինս գնաց herr Ադոլֆի և товарищ Իոսիֆի լեգենդար ուղիով: Այժմ Հարկադիրի ֆեյսբուքյան էջից հեռացվում են անհաճո մեկնաբանությունները: Ի՞նչ եք կարծում` արդյո՞ք herr Ադոլֆն ու товарищ Իոսիֆը նույն գործը չէին անում: Տարբերությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ այն է, որ անցյալ դարի 30-40-ականներին herr Ադոլֆի և товарищ Իոսիֆի ղեկավարած «հիմնարկները» ֆեյսբուքյան էջեր չունեին, այսինքն` անհաճո «մեկնաբանություններով» թղթերը վառում էին:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1816

Մեկնաբանություններ