Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Նպատակն արդարացնում է միջոցները

Նպատակն արդարացնում է միջոցները
25.05.2026 | 18:16

Ռուբիոյի այցը Հայաստան, ամենայն հավանականությամբ, ունի երկու նպատակ:

1. Արագացնել Զանգեզուրի միջանցքի կառուցումը և լրացուցիչ պայմանավորվածությունների ստորագրումը, որպեսզի Մեղրիի հանձնման գործընթացը դառնա անշրջելի, նույնիսկ, եթե այս ռեժիմը պարտվի ընտրություններում։ Իսրայելի և ԱՄՆ-ի համար կարևոր է մեկուսացնել Իրանը, հյուսիսից կտրել նրա հաղորդակցության ուղիները Կովկասի, Եվրոպայի և արտաքին աշխարհի հետ։ Իրանն արդեն իսկ կտրված է հարավից։ Հետագայում Զանգեզուրի միջանցքով և դեպի Ադրբեջան ելքով ԱՄՆ-ն ու Իսրայելը կկարողանան կտրել Իրանից դեպի հյուսիս՝ Կասպից ծովով անցնող հաղորդակցության ուղիները։

Այսպիսով, Հայաստանը միանում է հակաիրանական ճամբարին՝ գնալով հսկայական ռիսկի և զոհաբերելով հայ ժողովրդի շահերը հանուն այլ պետությունների շահերի։

2. Եվս մեկ անգամ աջակցել այս ռեժիմին ընտրությունների նախաշեմին։ Վստահաբար կհնչեն քաղցր խոսքեր ժողովրդավարության, հաղթանակի, ազատության և մարդու իրավունքների մասին, և ոչ ոք չի նկատի սպառնալիքները, սպանությունները, բռնաճնշումները, ձերբակալություններն ու տեռորը։ Նպատակն արդարացնում է միջոցները։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 4520

Մեկնաբանություններ