Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Ինչու՞ էր Հաջիև Հիքմեթը Հայաստան եկել

Ինչու՞ էր Հաջիև Հիքմեթը Հայաստան եկել
15.06.2026 | 17:47

Ինչու՞ Քոչարյան Ռոբերտին չթողեցին արտերկիր մեկնել:

Ինչու՞ Կարապետյան Սամվելը, Ծառուկյան Գագիկն ու Քոչարյան Ռոբերտը պետք է «հացին կակա ասեն»:

Հետընտրական Հայաստանում ծագած այս հարցերը պետք է պատասխան ունենան:

Եթե ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան է գալիս, ապա, ամենայն հավանականությամբ, այցը հրատապ է: Հակառակ դեպքում, կարող էր, չէ՞, հեռախոսով շփվել: Եվ, եթե այցը հրատապ է, ապա ենթադրաբար ինչ-որ բան է պատահել կամ նախատեսվում է որ պատահի: Իսկ միգուցե Հաջիևն ինչ-որ փաստաթուղթ, իր կամ գումա՞ր էր բերել: Չէ որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոստային կապն ու դրամային փոխանցումների բանկային համակարգն առայժմ բացակայում են: Անկեղծ` չգիտեմ ինչու էր եկել Հաջիևը: Եվ որպես մարդիկ գուշակություններով չզբաղվեն, կարելի է, չէ՞, հասարակությանը տեղեկացնել Հաջիևի այցի նպատակի վերաբերյալ:

Նույնը` Քոչարյան Ռոբերտի մասով: Անկախ վերջինիս հանդեպ ունեցած վերաբերմունքից, փաստենք, որ Քոչարյանի ղեկավարած դաշինքի օգտին քվեարկել է շուրջ 145 000 ՀՀ քաղաքացի: Ընդ որում, Քոչարյան Ռոբերտն այլևս ՀՀ ԱԺ-ի պատգամավոր է: Ինչպե՞ս կարելի է առանց պատշաճ բացատրությունների արգելել մարդու, առավելևս` պատգամավորի, ազատ տեղաշարժը: Պարադոքսալ է, որ Հաջիևը Հայաստան ազատ ելք ու մուտք ունի, իսկ Քոչարյանը` ոչ:

Վերջապես` ուզենք, թե չուզենք, Կարապետյան Սամվելը, Ծառուկյան Գագիկն ու Քոչարյան Ռոբերտը միասին վայելում են ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների շուրջ 40%-ի վստահությունը: Ի՞նչ է նշանակում «նրանք պետք է հացին կակա ասեն»: Եթե չեմ սխալվում, Նոր Հայաստանում, նույնիսկ` քրեակատարողական հիմնարկներում, «հացին կակա» չեն ասում: Թե՞ սխալվում եմ: Ամեն դեպքում, այս պնդումը ևս բացատրության կարիք ունի:

Կարծում եմ` օրվա իշխանությունը, կտրվելով հասարակությունից, անտեսելով հասարակությանը, մեծ սխալ է թույլ տալիս: Արդյունքում` վերջինիս նկատմամբ տոտալ անվստահություն է առաջանում: Օրինակ` ես ինձ երբեք չէի պատկերացնի նշածս անձանց փաստաբանի դերում, եթե օրվա իշխանությունն իր տեղում լիներ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ