ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Երբ ֆուտբոլ եք նայում, հիշեք՝ դուք մի հսկայական սոցիալական իրադարձության եք մասնակցում

Երբ ֆուտբոլ եք նայում, հիշեք՝ դուք մի հսկայական սոցիալական իրադարձության եք մասնակցում
18.07.2026 | 21:35

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը մենակ դաշտում վազող էդ 22 խաղացողները չեն։ Ամեն խաղ մի խոշոր սոցիալական իրադարձություն ա, որին տարբեր մակարդակներով մասնակցում են հսկայական թվով մարդիկ։

Նախ՝ անմիջական մասնակիցները՝ մարզիչներ, բժիշկներ, մրցավարներ, օպերատորներ և այլն, որոնց կարելի ա կոչել խաղը սպասարկողներ։

Հետո, իհարկե, մարզադաշտում նստած ժողովուրդը՝ տասնյակ հազարավոր մարդիկ։ Դրանք աղմկաոգևորային մասն են, որոնք ապահովում են խաղի ձայնային էֆեկտները։

Հետո արդեն՝ երկու երկրների ժողովուրդը։ Սա մասնակիցների մարզահայրենասիրական հատվածն ա, որ վալիդոլ կուլ տալով նստած ա հեռուստացույցի առաջ։ Սրանք տասնյակ միլիոնների են հասնում։ Նրանք խաղին մասնակցում են ըստ բնակության վայրի կամ հայրենիքի։

Հետո գալիս ա ուրիշ երկրների բնակչությունը, որոնք կա՛մ մի կողմին են սատարում, կա՛մ մյուսին, կա՛մ էլ չեն կողմնորոշվել, բայց ուզում են ֆուտբոլ նայել։ Սրանց թիվը հասնում ա հարյուրավոր միլիոնների, նույնիսկ՝ միլիարդների։

Վերջում գալիս են ակամա մասնակիցները։ Սրանք հեռուստացույցով ֆուտբոլ նայողի ընտանիքի անդամներն են, որոնց ֆուտբոլը չի հետաքրքրում, բայց ստիպված նայում կամ լսում են, մեկ էլ՝ հարևանը, որն ուզում ա «Երաժշտական փոստարկղ» նայի, բայց համ էլ պատի հետևից լսում ա ֆուտբոլասեր հարևանի գոռգոռոցները։

Չի կարելի մոռանալ նաև խաղադրույք դնողներին, որոնք ապահովում են ֆուտբոլի համախառն եկամուտը։ Էս մարդկանց ձեռքի տակով միլիոններ են անցնում։ Սրանք ֆուտբոլի առևտրային կողմն են։

Հատուկ տեղ ունեն հաղորդավարները, որոնք մեկնաբանում են խաղը ու շատ հետաքրքիր վիճակագրական տվյալներով հարստացնում ամեն մի էպիզոդ։ Օրինակ, եթե տուգանային հրապարակից 18 մետր հեռավորության վրա Մեսսիի կոշիկի կապը քանդվում ա, նրանք միանգամից հիշում են, որ վերջին անգամ տուգանային հրապարակից 18 մետր հեռավորության վրա քանդվել ա զիմբաբվեցի էսինչի կոշիկի կապը՝ 1930 թվականին՝ Զիմբաբվեի բակային խմբերի առաջնության ժամանակ։

Մի խոսքով՝ երբ ֆուտբոլ եք նայում, հիշե՛ք, որ դուք մի հսկայական սոցիալական իրադարձության եք մասնակցում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7776

Մեկնաբանություններ