Իշխանությունն ինքն է գեներացրել ատելության այս մթնոլորտը, այն դարձրել քաղաքական պայքարի գործիք, թունավորել հասարակական հարաբերությունները և ստեղծել քաղաքական փտախտի՝ «գանգրենայի» մի միջավայր, որն այսօր արդեն ախտահարում է ամեն ինչ և կանգ չի առնելու։
Իսկ քանի որ փտախտի տարածման ծավալները դեռևս բավարար չեն, իշխանական ժանտախտի հարուցիչներին անընդհատ հրավիրում են նաև Հ1 կոչվող քարոզչական ակումբ՝ գործընթացն ամբողջացնելու և վարակը հանրային տարածքում առավել լայնորեն տարածելու համար։
Գևորգ Կարապետյան