ՆԱՏՕ-ի անդամները դադարեցրել են հետախուզական տվյալներ փոխանցել Վաշինգտոնին՝ Գրենլանդիայի առնչությամբ Դոնալդ Թրամփի հավակնությունների և դաշինքի ներսում վստահության վատթարացման պատճառով՝ հաղորդում է բրիտանական I Paper պորտալը։ Եվրոպական երկրների հետախուզական մարմինները մտահոգություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել կղզին ուժով գրավելու փորձի համար։               
 

Ի՞նչ եք ուզում մեզնից

Ի՞նչ եք ուզում մեզնից
25.12.2025 | 12:07

Հայր Զաքարիային զանգում են մարդիկ և տեղյակ պահում, որ իշխանություններն իրենց ցուցակագրում են Մայր Տաճարում դեկտեմբերի 28-ի պատարագին մասնակցելու համար (հղումը` https://www.facebook.com/100063559997649/posts/1470853205043332/?mibextid=rS40aB7S9Ucbxw6v

ՈՒզում եմ պատկերացնել` ի՞նչ են պատրաստվում անել։

ՈՒզում են մինչև պատարագը կարգազանցների և ուժայինների միասնական լեգեոնով գրոհեն, խորանը գրավեն, իրենց սիրելի ներկայացու՞մը խաղան։

Թե՞ էս անգամ Նիկոլին են տալու էդ պատիվը, նա էլ բեմից սրտիկներ ուղարկի իրեն ծափահարողներին։

Թե՞ բերելու են` բենզին բաժանեն Մայր Աթոռի բակում։

Թե՞ «Կրթվելը նորաձև է»-ի տարեկան ամփոփիչ բաց դասն են անելու` «Քրիստոնեություն և Հայրենիք» թեմայով։

Թե՞ մեղքերի խմբակային թողություն են հայցելու Վեհափառից։

Թե՞ ծառատունկ են անելու։

Թե՞ անցյալ շաբաթ Մայր Տաճարի դռները կոտրել փորձողներին են հրապարակավ ճիպոտահարելու։

Թե՞ փորձելու են հոգևորականների ձերբակալել։

Թե՞ կիրակնօրյա պիկնիկ են անելու։

Թե՞ միասնական աղոթք են անելու` գերիների վերադարձի և Արցախ հայրենադարձության համար։

Թե՞ զիլինա են խաղալու` որպես ՔՊ նոր կրոնի նախատոնական ծես։

Թե՞ ինչ։

Ի՞նչ եք ուզում մեզնից։

Լիլիթ ԲԼԵՅԱՆ

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ