Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Հոգեվիճակ

Հոգեվիճակ
14.11.2025 | 10:54

Լինում է, չէ՞, նաև այսպես՝

Դատարկվել է հոգիդ ասես,

Կողքից նայում ես ինքդ քեզ՝

Օտար մեկին կարծես տեսնես,

Չես հավատում, որ այդ դու ես...

Եվ... լինում է նաև այսպես՝

Արցունքախառը ժպտում ես

Հաջորդ դառն հաբը կուլ տալիս,

Անհոգ փոքրիկ լինես կարծես՝

Կաթնատամից բաժանվելիս...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ