Եկել է ահա՝ վերահայտնվածի հեռզգայությամբ,
հի՜ն Նետաձիգը հայրենահռչակ -
անափ սիրելին հալածյալների,
թեւավորների կուռքը ոգեզարմ,-
թեպետ իրենք էլ գազանների պես
տապալվում էին հաճախ նետահար,-
բարու վաշտերը գիտեին նրան քնից մինչ ցասում,
եւ առավելս՝ չարակամների լեգիոնը գիտեր:-
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր գործողություններով հարցականի տակ է դնում «Արևմուտք» աշխարհաքաղաքական հասկացությունը: Մոտ մեկ դար հումանիտար և հատկապես քաղաքական գիտությունների տերմինաբանության մեջ այն ընկալվում էր որպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի տնտեսական ու ռազմաքաղաքական բևեռ: ԽՍՀՄ փլուզումից հետո կիրառության մեջ մտավ «Հավաքական Արևմուտք» հասկացությունը...