Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ներդրվել են թուրքական շահերի սպասարկու խամաճիկներ. գործընթացը սկսվեց 2018-ի «թուրքական» հեղափոխությունից հետո։ Ինչպես մեր բոլոր կարևորագույն ոլորտներից, ՀՑԹԻ-ից ևս դուրս են մղվում հայրենասեր, արժանապատիվ ու բանիմաց մասնագետները, որոնց փոխարեն ներդրվում են անհայտ ծագման թրքահպատակ կենդանիներ։ Նրանց առջև հստակ պահանջ է դրված՝ խեղաթյուրել հայոց պատմությունը, շրջանառել թուրքական թեզերը, Հայոց ցեղասպանության փաստը ներկայացնել թուրքական «պատմագրության» լույսի ներքո. այսինքն՝ ուղղակիորեն հարցականի տակ դնել հայոց ողբերգությունը, ակտիվորեն «ֆռռացնել» թուրքական կեղծիքներն ու գնալ ուրացման ճանապարհով։
Հետևաբար, անհայտ ծագման մեկի՝ Ռոբերտ Թաթոյան կոչվածի հայտնվելը Հանրային հեռուստատեսության եթերում՝ Ապրիլի 24-ին, բոլորովին պատահականություն չէր։ Ի դեպ, Հանրային հեռուստատեսության եթերը վաղուց է օգտագործվում մեր՝ հայերիս դեմ. այն 2018-ից գրավված է թշնամու կողմից։ Երկի՛րն է մեր գրավված, ժողովո՛ւրդ ջան…
Տարիներ առաջ մենք՝ աշխարհի հետ մեկտեղ, պայքարում էինք թուրքական ժխտողականության դեմ, իսկ այսօր թուրքական ժխտողականությունը տարածվում է հենց հայի հայրենիքում. այն իշխող ռեժիմի՝ ՔՊ-ի քաղաքականության հիմքում է։
Իսկ տեղյա՞կ եք, թե ինչ հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Հայոց ցեղասպանության օրը՝ Ապրիլի 24-ին։ Թուրքիայի ՊՆ կայքի գլխավոր էջում գրված է. «Սգում ենք 1915 թ. իրադարձությունների ժամանակ հայերի կողմից դաժանորեն կոտորված անմեղ ու անպաշտպան թուրքերի հիշատակը»։
Սա խայտառակություն է, հայե՛ր։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե մեր դեմ ինչ է կատարվում։ Ասել եմ ու կրկնում եմ՝ Նիկոլը իշխանության է բերվել, որպեսզի մաքրի Թուրքիայի արյունոտ ձեռքերը…
Հիմա հարց՝ ո՞նց ենք այս «թուրքերի» հետ գնում ընտրությունների…
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ