«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հանուն PR-ի մակաբուծում են ուրիշի արածի վրա

Հանուն PR-ի մակաբուծում են ուրիշի արածի վրա
07.06.2026 | 11:27

Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լեյենը երեկ բացահայտեց, թե այդ ինչ ծաղիկ է ուղարկվել Եվրոպա Հայաստանից.

«Պլանավորած է, որ 10 000 ծաղիկի խմբաքանակ վաղը կհասնի Լատվիա» (A shipment of 10,000 flowers is planned to arrive in Latvia tomorrow).

Պատկերացնելու համար. ենթադրենք, թե վարդեր են ուղարկել։ 10 հազար վարդը 500 ծաղկեփունջ է։ Եթե երեկոյան մտնեք Երևանի ծաղկի շուկա, ապա կտեսնեք, որ սա մոտավորապես 15–20 վաճառողի ապրանք է (շուկայում հարյուրից ավելի վաճառող կա)։

Նաև, ինձ խոսակցություններ են հասել, թե մարդիկ, որոնք ծաղիկն արտահանել են, այս գործարքը վաղուց են պատրաստած ու պլանավորված եղել ու էս, ռուս-նիկոլական առևտրական կիլդիմների հետ կապ չունեն ընդհանրապես: Նիկոլենք ինչպես միշտ հանուն PR-ի մակաբուծում են ուրիշի արածի վրա։ Չգիտեմ, թե ինչքանով է ստույգ այս տեղեկությունը։

ՈՒրսուլայի հաջորդ ասածն է, թե 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ են պատրաստում Հայաստանի համար։ Մի կողմ դնենք այն հարցը, թե այդ գումարից իրականում որ մասը կհասնի ՀՀ, իսկ հասածի որ մասն էլ կհասնի Նիկոլի արկածախնդրություններից տուժած արտահանողներին...

Ամենակարևոր հարցը, որին չեմ կարծում, թե ազնիվ պատասխան ստանաք նիկոլական ռեժիմից, սա է. քանի՞ մլն դոլարի վնաս են կրել ու կրելու մոտ ժամանակներում ՀՀ արտահանողները Ռուսաստանի շուկան փակվելուց։

От создателей: «Ջերմուկ ու կոնյակ կծախենք, Հայաստանը կպահենք»․․․

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ