«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Բարոյական ինքնասպանություն՝ ուղիղ եթերում

Բարոյական ինքնասպանություն՝ ուղիղ եթերում
12.04.2026 | 17:42

Զրուցակցի կոկորդից, բառացիորեն, կառչած մի տիկին, թե օրիորդ՝ դժվար է ասել, որ հայ լրագրության մեջ համառորեն փորձում է խցկվել որպես տեղեկատվական դաշտի «Մատա Հարի», 2026 թվականի ապրիլի 11-ին «ՈՒժեղ Հայաստանի» հանրահավաքի ընթացքում սեփական մասնագիտական և բարոյական դիակը փռեց ուղիղ եթերում՝ կատարելով հրապարակային ու անդառնալի ինքնասպանություն։

Մերօրյա մեդիա-աղբի սույն «գորշ ու դժգույն» ներկայացուցիչը, ում ինքնությունը ոչինչ չասող դատարկություն է, բայց վարքագիծը՝ դատավճիռ, սեփական հոգևոր գաճաճության «բարձունքից» լպիրշորեն թքեց դարավոր սրբության վրա։ Զրուցակցի հավատավոր՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսին, որն անգամ քարերին է սթափեցնում, միկրոֆոնակիր սույն երկոտանին պատասխանեց իր տեսակին բնորոշ գետնաքարշ ցինիզմով. «Տաշիր Սամոն հարյավ ի մեռելոց»։

Տեղի ունեցածը լոկ տգիտություն չէր, այլ Մամոնային զոհաբերվածի այն վերջին ճիչը, երբ սեփական տիրոջ առաջ երկարել-կարճանալն ու քաղաքական պատվեր իրականացնելը գերադասվեցին անգամ Աստծո Հարությունից։

Այդ լպիրշ հակադարձումը ոչ միայն մասնագիտական էթիկայի խախտում էր, այլև բարոյական անդունդ, որտեղ «լրագրողի» կերպարը վերջնականապես տեղի էր տալիս «տեղեկատվական մարդասպանի» կերպարին։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»-ը հայ մարդու համար սոսկ բառերի հերթագայություն չէ. դա մեր գոյության բանաձևն է, հարության, լույսի և հաղթանակի այն սրբազան խորհուրդը, որն առաջնորդել ու փրկել է մեզ պատմության ամենամութ քառուղիներում։

Այդ տիեզերական ավետիսը քաղաքական էժան հեգնանքի վերածելը, այն պղծելն ու անձնականացնելը ոչ միայն տգիտություն է, այլև հոգևոր վանդալիզմ և բարոյական սրբապղծություն։

Ավելին՝ հարված է ոչ թե կոնկրետ անձին, այլ այն արժեքային համակարգին, որի շնորհիվ մենք դեռևս կանք որպես տեսակ։

Երբ կինը, որն ի բնե պետք է լիներ արժեքների պահապանն ու նրբանկատության կրողը, իրեն թույլ է տալիս նման փողոցային լկտիություն, սեփական ձեռքերով իր ներսում սպանում է թե՛ լրագրողին, թե՛, առհասարակ, կնոջը։

Եվ ակնդիր-ունկնդիրներն ականատեսն են դառնում ամայացող «միկրոֆոնակիր կերպարանափոխությանը», որտեղ կանացիությունը բռնաբարվում է ցինիզմով, մասնագիտական տարրական էթիկան էլ փոխարինվում է բիրտ ու էժան սադրանքով։

Իսկ ուղիղ եթերում ցուցադրվում է բարոյական տղմոտ հատակը, որից այն կողմ միայն անդունդն է և բացարձակ հոգևոր դատարկությունը։

Ներկայացված դրվագում Մամոնայի գործոնը հասնում է իր ստորագույն «բարձունքին»։ Նման անպատկառ ու սրբապիղծ արտահայտություն ժայթքելու համար պետք է ունենալ ոչ թե պարզապես սառեցված, այլ մեռած խիղճ։ Սա վառ ապացույցն է այն բանի, որ սույն միկրոֆոնակիրն իր ներսում արդեն վաճառքի է հանել ու մանրել ամեն սրբություն՝ հանուն քաղաքական կոնյունկտուրայի և տիրոջ քմահաճույքի։ Նա ոչ թե հարց է տալիս կամ տեղեկություն փնտրում, այլ թույն է արտածում հանրային մթնոլորտ՝ մոլուցքով փորձելով պղծել ու ոտնատակ տալ այն ամենը, ինչը դեռևս նվիրական ու թանկ է մարդկանց համար։

Նման անմակարդակ «սրամտությունը» փաստում է նաև կատարյալ տգիտության մասին։ Սեփական պատմությունից ու մշակույթից լիակատար օտարված մարդը միայն կարող է այդքան հեշտությամբ ոտնատակ տալ դարավոր ավանդույթը։

Արձանագրվածը «նիկոլիզմի» ամենատհաճ ու վտանգավոր դրսևորումն էր՝ յուրաքանչյուր նվիրական բան իջեցնել կենցաղային հայհոյանքի և փողոցային ծաղրի մակարդակի, որտեղ չկա ոչ մի սրբություն, ոչ մի հեղինակություն և ոչ մի բարոյական սահման։

Սույն կերպարը, կանգնելով հոգևոր խորհուրդ կրող մարդու դիմաց, իր լկտի պատասխանով ինքնակամ հեռացավ մարդկային և մասնագիտական բարոյականության վերջին սահմաններից։

Այն, ինչ տեսանք, ոչ մի աղերս չուներ լրագրության հետ. դա բարոյական հրապարակային ինքնասպանություն էր՝ ուղիղ եթերում։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ