Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ստրուկը հարմար է իշխանություն պահելու, բայց ոչ պետություն կայացնելու համար

Ստրուկը հարմար է իշխանություն պահելու, բայց ոչ պետություն կայացնելու համար
04.01.2026 | 10:40

Յուրաքանչյուր ժողովուրդ կհպարտանար, եթե ունենար Խաչիկ Գալստյանի նման մտավորական, Դավիթ Համբարձումյանի նման համայնքապետ, Միքայել, Արշակ, Բագրատ սրբազանների նման հոգևորականներ, Աշոտ Մինասյանի նման հայրենիքի պահապան:

Յուրաքանչյուր իշխանություն կխնդրեր, որ այս մարդիկ որևէ դեր ստանձնեին երկրում` պաշտոն զբաղեցնեին, սերունդ կրթեին, հոգևոր արժեքներ փոխանցեին հասարակությանը:

Նրանց կընդգրկեին տարբեր հանձնաժողովներում ու խորհուրդներում, կառաջարկեին դասավանդել համալսարաններում, պարգևներ ու կոչումներ կշնորհեին, կգնահատեին նրանց վաստակը, գիտելիքները, հայրենասիրությունը:

Իսկ ՔՊ-ական իշխանությունը նրանց բանտ է նստեցրել ու զրկել հասարակությանը նրանց հետ շփվելու, իրենց էլ որևէ գործով զբաղվելու հնարավորությունից:

ՔՊ-ի և նրա առաջնորդի ընտրությունը Տավրոս Սափեյանի նման համայնքապետն է, որը նորմալ երկրում երբեք համայնքապետ չէր դառնա, իսկ Մայր Աթոտի գրոհից հետո պետք է բանտում լիներ` Դավիթ Համբարձումյանի փոխարեն, կամ գոնե պետք է հեռացված լիներ պաշտոնից: Կամ Վանաձորի քաղաքապետ Ական է` իր կրիմինալ անցյալով: Կամ` Դիլիջանի արու քաղաքապետն է:

ՔՊ-ի ընտրությունը Նավասարդ Կճոյանն ու Վազգեն Միրզախանյանն են, Վայոց ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը, կամ Արցախի թեմի ուրացող ու վախկոտ առաջնորդը:

ՔՊ-ի սրտի մտավորականները Օպերայի Դուրգարյաններն են, Տիկնիկայինի Բաբայանները, նախարարի ձեռքը համբուրող 97-ամյա Չեքիջյանը, Հանրային խորհուրդը ոչնչացրած Մատենադարանի տնօրեն Խզմալյանը, այլ ոչ թե Գուրգեն Խանջյանը, Խաչիկ Մանուկյանը, Լևոն Ջավախյանն ու Դավիթ Ամալյանը...

Ամեն ազգի, հատկապես հայերիս համար, ամենակարևոր հարստությունը մարդկային ռեսուրսն է, որը կրթում է, բարձրացնում ազգին, մտավոր ու նյութական արժեքներ ստեղծում, նոր գաղափարներ գեներացնում, խենթ ու առաջադեմ նախագծեր առաջ տանում:

Ստրուկների, հոգով անազատների, բոլոր իշխանությունների առաջ պառկողների միջոցով հնարավոր չէ լավ երկիր կառուցել, բարեկեցություն ու անվտանգություն ապահովել: Ստրուկը հարմար է իշխանություն պահելու, բայց ոչ պետություն կայացնելու համար:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ