Կառավարությունն այսօրվա նիստում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին նշանակեց Կոտայքի մարզպետ, իսկ Արարատի մարզպետ նշանակվեց Ռուբիկ Աբրահամյանը, ով, ըստ մամուլի տեղեկությունների, վարչապետի ազգականն է:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, մայիսյան Եռատոնին ընդառաջ մայիսի 7-ին շուրջ 170 երիտասարդներ` Արցախից, Հայաստանից և Վրաստանից, երեք ուղղություններով քայլարշավ են կատարել դեպի բերդաքաղաք Շուշի:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պարզաբանել է լրագրողներին՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հիմա ներկայացրել կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները.
«Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»։
Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը՝ հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: Միջոցառման շրջանակներում ծրագրված է առաջնորդների ներկայությունը ՌԴ զինված ուժերի կառավարման վարժանքին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 8-9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Մովսիսյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Արմեն Մովսիսյանը նախորդ կառավարությունում զբաղեցնում էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվել է Երվանդ Զախարյանը:
Կոպենհագենում ընթացող «Եվրատեսիլ2014 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3 -ն եզրափակիչում է: Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո ` ներկայացնելով «Not alone» երգը:
Ամերիկյան մամուլը նոր վարկածներ է հրապարակում ԿՀՎ տնօրեն Ռեդքլիֆի և Վատիկանի միջազգային հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ Մոսկվա կատարած անսպասելի այցի վերաբերյալ։ Երկու օր առաջ «Նյու Յորք Թայմս»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պնդվում էր, որ Ռեդքլիֆը և Գալագերը մեկնել էին Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանին զինադադար կնքել...