Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 
  • «Ես հպարտությամբ եմ ասում, որ այս կառույցն այսօր կայացած է»

    «Ես հպարտությամբ եմ ասում, որ այս կառույցն այսօր կայացած է»

    26.04.2014| 12:38
    -Վերջին քաղաքական զարգացումների համապատկերում ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի որոշումը բոլորիդ հայտնի է: ՕԵԿ-ը որոշել է քաղաքական կոալիցիայի մաս չկազմել: Որպես պետական, քաղաքական գործիչ՝ ուզում եմ նշել, որ վերջին վեց տարիներին մեր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց Հայաստանում Ազգային անվտանգության խորհուրդը իսկապես կայացնել՝ Հայաստանում ու մեր սահմաններից դուրս ճանաչելի մի կառույց, որն ունի կարևոր դերակատարություն մեր երկրի ներքին ու արտաքին հիմնահարցերին ու մարտահրավերիներին արձագանքելու գործում: 6 տարիները եղել են համատեղ աշխատանքի տարիներ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԽ նախագահին, ԱԽ բոլոր անդամներին և, իհարկե, ողջ աշխատակազմին:
  • Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ

    Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ

    26.04.2014| 12:19
    Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
  • Բակո Սահակյանը Երևանում հանդիպեց ամերիկացի կոնգրեսականների հետ

    Բակո Սահակյանը Երևանում հանդիպեց ամերիկացի կոնգրեսականների հետ

    26.04.2014| 11:09
    Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Երևանում՝ Հայաստանում Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունում, հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակության հետ, որ գլխավորում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:
  • Բրունո Բրունիի ստեղծագործությունների ցուցահանդեսը

    Բրունո Բրունիի ստեղծագործությունների ցուցահանդեսը

    26.04.2014| 11:04
    Ապրիլի 26-ից մինչև հունիսի 2-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո:
  • Յուկո Հասեգավան՝ Երևանում

    Յուկո Հասեգավան՝ Երևանում

    26.04.2014| 11:02
    Այսօր Երևանի Թումանյան 30 հասցեում գտնվող «Ակումբ»-ում Տոկիոյի Ժամանակակից արվեստի թանգարանի գլխավոր համադրող Յուկո Հասեգավան հանդես կգա դասախոսություններով:
  • Բրիտանական ֆիլմերի ցուցադրություններ` քրեակատարողական հիմնարկներում

    Բրիտանական ֆիլմերի ցուցադրություններ` քրեակատարողական հիմնարկներում

    26.04.2014| 11:00
    Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում:
  • Արմեն Աշոտյանը` ԱԱԽ քարտուղար

    Արմեն Աշոտյանը` ԱԱԽ քարտուղար

    25.04.2014| 20:47
    Երբ Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց իր հրաժարականի մասին, քաղաքական դաշտում ԱԽՔ-ի պաշտոնի նոր հավակնորդի «ուրվագիծը» երևաց:
  • Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին

    Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին

    25.04.2014| 19:25
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:
  • Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

    Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

    25.04.2014| 19:01
    ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նա հիշեցրել է իր ղեկավարած կուսակցության` քաղաքական կոալիցիայի մաս չկազմելու որոշման մասին և նշել, որ հիմք ընդունելով ՕԵԿ քաղխորհրդի որոշումը հայտարարում է իր հրաժարականի մասին:
  • Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն

    Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն

    25.04.2014| 13:46
    Ապրիլի 23-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են երկու հետազոտություններ՝ «Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտությունը» և «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի ծախսային և սոցիալական արդյունավետությունը», որոնք իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և ՀՀ դատական դեպարտամենտի օժանդակությամբ: