«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

«Տնտեսական նման ծանր պայմաններում նրանք չեն «կորչի»

«Տնտեսական նման ծանր պայմաններում նրանք չեն «կորչի»
23.11.2013 | 16:08

Այսօր «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում տեղի ունեցավ բարեգործական ցուցահանդես-վաճառք` «Բացահայտենք տաղանդավոր հաշմանդամներին» խորագրով: Ներկայացված էին 12-17 տարեկան շուրջ 30 հաշմանդամ երեխաների ձեռքի աշխատանքներ, այդ թվում` հայկական զարդանախշերով փոքրիկ գորգեր, կարպետներ, նկարազարդ ափսեներ, զանազան հուշանվերներ, նկարչական տարբեր աշխատանքներ: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել լսողության և տեսողության հետ խնդիրներ ունեցող կրթահամալիրների և «Փյունիկ» ստեղծագործական կազմակերպության սաները:

«Կարևորը`արված է սիրով: Լավ կլինի, որ երեխաներն իրենց աշխատանքների օգուտը տեսնեն և որոշ չափով կարողանան հոգալ իրենց կարիքները»,-ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Տաղավարներից մեկում ներկայացված էին լսողության խնդիր ունեցող 15-ամյա Անուշիկի ձեռքի աշխատանքները: Մեր հարցին, թե նա արդյոք չի՞ տխրի, եթե վաճառվի իր աշխատանքներից որևէ մեկը, Անուշիկը պատասխանեց, որ որքան էլ, այո, դժվար է, բայց վաճառելով դրանք` նա կարող է լուծել իր մյուս կարևոր խնդիրները: Անուշիկի խոսքով` վաճառելով իր աշխատանքները` այդ գումարով նա կգնի նոր նյութեր և կպատրաստի է’լ ավելի հետաքրքիր գործեր: Բացի այդ, ինչպես նրա խոսքը լրացրեց Խուլերի հատուկ կրթահամալիրի փոխտնօրեն Նադեժդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ցուցահանդես-վաճառքը ոչ միայն օգնում է դպրոցին` կարիքներ հոգալու, այլև ոգևորում է երեխաներին, նրանց հույս ներշնչում, որ իրենք պիտանի մարդիկ են, որ իրենց աշխատանքը գնահատվում է և հետագայում, տնտեսական նման ծանր պայմաններում նրանք չեն «կորչի», սեփական աշխատանքով կպահպանեն իրենց գոյությունը:
Հաշմանդամներին ողջունելու էր եկել նաև «Ժառանգության» կուսակցության անդամ Անահիտ ԲԱԽՇՅԱՆԸ. «Դուք լավ գիտեք, որ ես միշտ ուզում եմ ձեր կողքին լինել: Բոլոր աշխատանքներն էլ կարևոր են, բայց ձեր աշխատանքը Հայաստանում և’ կարևոր է, և’ օգտակար: Թե որքան է կարևոր` ես չպետք է ասեմ: Հաշմանդամների իրավունքները մեր երկրում աջ ու ձախ ոտնահարվում են, իսկ այս աշխատանքը, ի վերուստ տրված այս շնորհքը, հնարավորություն է տալիս ձեզ վաստակելու սեփական կյանքի համար: Ողջունում եմ ձեզ, որ այս գործը անում եք սիրով և չեք հիասթափվում Հայաստանից»,-ասաց տիկին Բախշյանը:
Հասմիկ Սարգսյանը նշեց, որ «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանի կողմից արտադրված գորգերից մեկը «Մեգերյան կարպետ» ընկերության տնօրինությունը սիրով նվիրել է իրենց, որը դրվել է վաճառքի. «վաճառվելու դեպքում գոյացած հասույթը կտրամադրվի այդ երեխաներից առավել անապահով ընտանիքի կոմունալ վճարների թեթևացմանը»,-ասաց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ