Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ֆիլմի երգերն ու երաժշտությունը` «System of a Down»-ի

Ֆիլմի երգերն ու երաժշտությունը` «System of a Down»-ի
24.04.2014 | 12:52

Այսօր Հանրային հեռուստատեսության եթերում ժամը 19:25-ին կցուցադրվի Քարլա Կարապետյանի` «Ճչացողները» ֆիլմը: Փաստավավերագրական ֆիլմը, պատմում է Հայոց մեծ եղեռնի և աշխարհում 1915 թվականից մինչ այսօր տարբեր տեղերում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին։ Ֆիլմի երգերն ու երաժշտությունը գրել է հանրահռչակ «System of a Down» խումբը: Դերերում՝ Սերժ Թանկյան, Տարոն Մալաքյան, Շավո Օդաջյան, Ջոն Դոլմայան:

Դիտվել է՝ 3327

Մեկնաբանություններ