Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը մտադիր չէ վերականգնել ԽՍՀՄ-ը»

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը մտադիր չէ վերականգնել ԽՍՀՄ-ը»
25.05.2014 | 18:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով Ռուսաստանին համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելու փորձերը դատապարտված են անհաջողության:
Մայիսի 24-ին ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական ֆորումում` Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան տերությունների սահմանած պատժամիջոցները հակասում են միջազգային օրենքի տառին, և հույս է հայտնել, որ չեն հանգեցնի նոր սառը պատերազմի, ինչը, Ռուսաստանի նախագահի խոսքով, «ոչ մեկին ձեռնտու չէ»: Պուտինը հավելել է, թե Ռուսաստանը մտադրություն չունի վերականգնել Խորհրդային Միությունը:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ