Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Օբաման մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ

Օբաման մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ
11.06.2014 | 12:02

ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի իշխանությունների նկատմամբ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս մասին համապատասխան հրամանագիր է ստորագրել և ուղարկել Կոնգրես: Հրամանագրում ասվում է, որ «Բելառուսի կառավարության որոշակի ներկայացուցիչների գործողությունները արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի արտաքին և ներքին քաղաքականության համար» և «քայքայում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Բելառուսում»:
Հիշեցնենք, որ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` երկրի ՆԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտնվել են ԵՄ տարածքում արգելվածների «սև ցուցակում» ` 2011-ի հունվարի 31-ի որոշմամբ:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ