Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հերթական զոհը՝ բանակում

Հերթական զոհը՝ բանակում
13.11.2024 | 18:39

Տագնապի, վշտի զանգը նորից ղողանջում է, սակայն չենք սթափվում։ Հայաստանի ամեն ոլորտում բարդակ է։ Բանակում առկա բարդակը, ոչ կանոնադրական հարաբերությունները, սպաների կողմից իրավիճակին չտիրապետելը, բարձիթողի վիճակը հանգեցնում են ոչ մարտական պայմաններում մահվան բազում դեպքերի, օջախներ են խավարում։

Ժամկետային զինծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարելու համար ազատազրկված, պատմության ուսուցիչ, պաշտպանության նախարար աշխատող Սուրեն Պապիկյանը, իր հայրենի Արցախը թշնամուն հանձնած, սովահարության միջոցով Ջերմուկի մոտակա դիրքերից ադրբեջանցիներին «քշած» գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պետք է վաղուց պաշտոնանկ արված լինեին, սակայն զմռսվել են իրենց աթոռներին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7978

Մեկնաբանություններ