ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Նահանջ բյուրոց

Նահանջ բյուրոց
28.11.2025 | 12:03

Թուրքը ամբողջ ճակատով անցել է հարձակման։

Այն, ինչ հնարավոր է գրավել միայն և միայն պատերազմով` նվաճվում է կապիտուլյանտի խաղաղության ծրագրով։ Առաջանում է հող առ հող, թուփ առ թուփ, գյուղ առ գյուղ, բարձունք առ բարձունք, դիրք առ դիրք...

Հեռու չէ այն օրը, որ նա կնվաճի նաև մեր կանանց հորիզոնական դիրքերը։

Մեզ մնում է հպարտանալ, որ ոչ հեռու ապագայում կարող ենք և երեխաներ ունենալ ֆիզիոլոգիական էներգիայի լիակատար խնայողությամբ...

27.11.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 10242

Մեկնաբանություններ